Փհենչհանում պաշտոնապես բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը
Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը երեկ ժամանել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք և հանգրվանել օլիմպիական ավանում: Իսկ այսօր Փհենչհանում հանդիսավոր պայմաններում բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը:
Օլիմպիական ավանի քաղաքապետը դիմավորել և ողջունել է Հայաստանի պատվիրակությանը: Հայաստանի պատվիրակության ղեկավար և հանձնակատար Գագիկ Բոլշիկյանն ու քաղաքապետը հուշանվերներ են փոխանակել, որից հետո կատարվել է դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը: