211652_close_icon
views-count1060 դիտում article-date 14:23 02-07-2015

Հվ. Կորեայի Գվանգջու քաղաքի ուսանողական մարզական ավանում հանդիսավոր բարձրացվեց ՀՀ պետական դրոշը

Այսօր՝ հուլիսի 2-ին, Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքի ուսանողական մարզական ավանում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետության պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որին բացի մեր պատվիրակության անդամներից, մասնակցեցին նաև մարզական ավանի ղեկավարությունը, տարբեր երկրների ուսանողական ֆեդերացիաների ներկայացուցիչներ ու ունիվերսիադային մասնակցող մարզիկներ: Հիշեցնենք, որ 28-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա) մասնակցելու նպատակով՝ Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը: Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մեր երկիրը կներկայացնեն 12 մարզիկներ և 2 մրցավար, մեր մարզիկները կպայքարեն 6 մարզաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 3 ին:

Նմանատիպ նյութեր