Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել. դրանք կանցկացվեն ապրիլի 11-ին
                        Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ 
Ըստ հրամանագրի՝ ընտրություններն անցկացվելու են 2018 թվականի ապրիլի 11-ին, հաղորդում է Trend-ը։
Նշենք, որ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին և իշխող «ԵՆԻ Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կրկին Ի. Ալիևն է։ 
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրահանգված է ապահովել ընտրությունների անցկացումը՝ համաձայն Ընտրական օրենսգրքի։
Հայտնի չէ, սակայն, ընտրությունների վաղաժամ անցկացման պատճառը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

