«Լիվերպուլ»-«Տոտենհեմ». ֆանտաստիկ վերջաբան, արտակարգ գոլեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆանտաստիկ ստացվեց Անգլիայի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական՝ «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» հանդիպումը:
Բացի նրանից, որ սա մրցանակային տեղերի համար ճակատամարտ էր, սա նաև առաջնության երկու ռմբարկուների՝ Մոհամեդ Սալահի և Հարի Քեյնի միջև հեռակա մրցամարտն էր:
Արդեն 3-րդ րոպեին Սալահը բացեց խաղի հաշիվը: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցավ հանդիպման վերջին 10 րոպեներին:
Նախ, 80-րդ րոպեին ընդամենը մեկ րոպե առաջ խաղադաշտ մտած Վիկտոր Վանյաման ֆանտաստիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը:
87-րդ րոպեին «Տոտենհեմը» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, սակայն Հարի Քեյնը շատ անվստահ հարվածեց և չիրացրեց այն:
Խաղի ավելացված ժամանակի առաջին րոպեին Մոհամեդ Սալահը ոչ պակաս ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ՝ Մեսիի ոճով շրջանցելով մրցակցի պաշտպաններին և գրավելով Լյորիսի դարպասը:
Սակայն ավելացված ժամանակի վերջին րոպեին «Տոտենհեմը» նորից 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ. ընդ որում, այն նշանակվեց միայն եզրային մրցավարի ազդանշանից հետո: Այս անգամ Հարի Քեյնը չվրիպեց և «Տոտենհեմը» խուսափեց պարտությունից՝ 2:2: Հիանալի հանդիպում էր, իսկական թրիլեր, որը մեծ հաճույք պատճառեց երկպագուներին:
Այս խաղից հետո «Լիվերպուլը» 51 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Տոտենհեմը» 5-րդն է՝ 49 միավոր:
Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»՝ 2:2
Մոհամեդ Սալահ, 3, 90+1 – Վիկտոր Վանյամա, 80, Հարի Քեյն, 90+4 (11մ)