2018թ. աշխարհի առաջնություն. Ֆանտաստիկ վերջաբան Իսլանդիա-Ֆինլանդիա խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխարհի առաջնության խմբային փուլում ֆանտաստիկ վերջաբան ունեցավ Իսլանդիա-Ֆինլանդիա հանդիպումը:
Իսլանդացիները 1-ին խաղակեսից հետո պարտվում էին 1:2 հաշվով, 2-րդ խաղակեսում չկարողացան իրացնել 11 մետրանոց հարվածը, ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր, սակայն միայն հանդիպման 90-րդ րոպեին կարողացան հավասարեցնել հաշիվը, իսկ ավելացված ժամանակում խփել նաև հաղթական գնդակը:
[b]Իսլանդիա - Ֆինլանդիա՝ 3:2
[/b]Կարի Արնասոն, 37, Ալֆրեդ Ֆինբոգասոն, 90, Ռագնար Սիգուրդսոն, 90+5 - Տեմու Պուկի, 21, Ռոբին Լոդ, 39