Մովսիսյանի մասնակցությամբ MLS-ի առաջին հանդիպումը ֆանտաստիկ վերջաբան է ունեցել. տեսանյութ
Ամերիկյան MLS-ի ֆուտբոլի առաջնության մեկնարկային տուրում «Օրլանդո Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է «Ռեալ Սոլթ Լեյքին»:
Խաղը չափազանց դրամատիկ ավարտ է ունեցել: Հիմնական ժամանակից 1 րոպե առաջ «Ռեալ Սոլթ Լեյքը» առջևում է եղել 2:0 հաշվով, սակայն «Օրլանդոյին» հաջողվել է հավասարեցնել հաշիվը` 2:2:
Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել 60147 հանդիսական: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը այս ձմռանը «Սպարտակից» տեղափոխվեց «Ռեալ Սոլթ-Լեյք»: Մովսիսյանը թիմի մեկնարկային կազմում է եղել և վաստակել 11մ. հարվածի իրավունք է վաստակել: