211652_close_icon
views-count10223 դիտում article-date 23:39 22-04-2018

Արսեն Վենգեր. «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ սա լավ հաղթանակ էր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 35-րդ տուրում «Վեսթ Հեմի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/22/1094362/]հաղթանակը[/url] (4:1): «Ես կենտրոնացած էի նրա վրա, որպեսզի հաղթենք այս խաղում: Մենք պարզապես ձգտում էին պրոֆեսիոնալ լինել և մեր աշխատանքը կատարել: Թիմը լավ տրամադրվածություն ցույց տվեց: Սա լավ աշխատանք էր «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ: Մեր թիմը էական սխալներ թույլ չտվեց: Եվրոպայի լիգայում հաղթելու համար նախ պետք է հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը», ասել է Վենգերը: Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ «Արսենալ»-«Ատլետիկո» խաղը կկայանա ապրիլի 25-ին:

Նմանատիպ նյութեր