211652_close_icon
views-count30253 դիտում article-date 23:28 03-02-2018

Անգլիայի առաջնություն. «Արսենալի» խոշոր հաղթանակն ու Մխիթարյանի փայլուն համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի 5:1 հաշվով ջախջախեց Լիվերպուլի «Էվերթոնին»: Լոնդոնցիների մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ մտան Հենրիխ Մխիթարյանն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որոնք էլ՝ Արոն Ռեմզիի հետ միասին, իսկական շոու ցուցադրեցին: Հենրիխ Մխիթարյանի հրաշալի փոխանցումից հետո Ռեմզին բացեց խաղի հաշիվը: Օբամեյանգը գոլ խփեց, Մխիթարյանը ևս երկու գոլային փոխանցում կատարեց, Ռեմզին հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Ավելի հրաշալի արդյունք հնարավոր չէր պատկերացնել: Մխիթարյանն ու Օբամեյանգը տեղ-տեղ իրենց համագործակցությամբ հիշեցնում էին, որ ժամանակին ահեղ զենք են եղել Դորտմունդի «Բորուսիայում»: «Արսենալը» այս հաղթանակից հետո վաստակեց 45 միավոր և եթե նման տեմպով շարունակի, ապա կկարողանա ներգրավվել Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարին: [b]Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր [/b] «Արսենալ»-«Էվերթոն»՝ 5:1 Ռեմզի, 6, 19, 74, Կոսելնի, 14, Օբամեյանգ, 37 – Կալվերտ-Լևին, 64
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր