211652_close_icon
views-count10792 դիտում article-date 22:02 03-02-2018

«Ռեալ»-ՊՍԺ հանդիպման տոմսերը վաճառվել են ընդամենը 37 րոպեում

«Ռեալի» երկրագուները ընդամենը 37 րոպեի ընթացքում գնել են Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ի հետ առաջին հանդիպման տոմսերը: Այսօրվանից վաճառքում ազատ տոմսեր չեն մնացել: Ներկայումս խաղի տոմսերը վերավաճառվում են տարբեր ինտերնետ-գործակալությունների միջոցով: Օրինակ, StubHub-ում գները տատանվում են 300-ից մինչև 24 080 եվրո: Մադրիդյան ակումբը նախկինում հանդես էր գալիս տոմսերի վերավաճառքի դեմ՝ աբոնեմենտներից զրկելով նրանց, ովքեր դրանով զբաղվում են: Բացի այդ, սպեկուլյանտներից ձեռք բերած անձանց մուտքը մարզադաշտ չի երաշխավորվում: «Ռեալ»-ՊՍԺ հանդիպում կկայանա փետրվարի 14-ին՝ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում: Պատասխան խաղը կկայանա մարտի 6-ին՝ Փարիզում:

Նմանատիպ նյութեր