211652_close_icon
views-count4678 դիտում article-date 11:28 03-02-2018

ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Իրանում կանանց հիջաբ կրելու դեմ բողոքի ցույցերին

ԱՄՆ-ն դատապարտել է հիջաբ կրելու պարտադրանքի դեմ բողոքող «իրենց իրավունքները և հիմնարար ազատություններն» արտահայտած մարդկանց ձերբակալությունը: Այդ մասին [url=https://twitter.com/statedeptspox/status/946886912446488583?lang=en]հայտարարել է[/url] Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը: Այսպիսով ԱՄՆ պետքարտուղարությունն աջակցություն է հայտնել կանանց հիջաբ կրելու պարտադրանքի դեմ բողոքող իրանցիներին։ Նոյերթն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս հավատի և խոսքի ազատության օգտին և, բացի այդ, նշել է, որ մարդիկ պետք է հնարավորություն ունենան կրելու այն հագուստը, որը ցանկանում են: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/02/1088222/]հաղորդվել է[/url], որ Թեհրանում ոստիկանությունը 29 կին է ձերբակալել հիջաբ կրելու մասին օրենքի դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար: Ցույցերին մասնակցող կանայք բողոքել են օրենքի դեմ՝ հրապարակավ հանելով իրենց գլխաշորերը և ծածանել գլխավերևում: Այս ցույցերն ամենազանգվածայինն էին 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր:

Նմանատիպ նյութեր