Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը մշտական ուշադրության կենտրոնում են. ստացվել է 128 հեռախոսազանգ
Հունվարի 22-28-ի ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 128 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 118-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 10 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 39 հեռախոսազանգ, որոնցից 35-ին լուծում է տրվել, իսկ 4-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: