211652_close_icon
views-count30921 դիտում article-date 14:38 01-02-2018

«Տոտենհեմը» «Մանչեսթեր Յունայթեդին» խփել է պատմության ամենաարագ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Խաղի հաշիվը արդեն 11-րդ վայրկյանին բացեց Կրիստիան Էրիկսենը: Սա ԱՊԼ-ի մրցաշրջանի ամենաարագ գոլն է և բոլոր ժամանակների վարկանիշում 3-րդը. ավելի արագ աչքի են ընկել միայն Լեդլի Քինգը (9,9 վայրկյան, «Տոտենհեմ»-«Բրենտֆորդ», 2000թ.) և Ալան Շիրերը (10 վայրկյան, «Նյուքասլ»-«Մանչեսթեր Սիթի», 2003թ.): Ամենաուշագրավն այն է, որ գոլը խփվել էր կանոնների խախտումով: Գնդակը դեռ խաղի մեջ չմտած, «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը արդեն մտել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կիսադաշտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր