«Տոտենհեմը» Քեյնին 200 մլն ֆունտից էժան չի վաճառի «Մանչեսթեր Յունայթեդին»
«Տոտենհեմը» մտադիր չէ վաճառել իր հարձակվող Հարի Քեյնին: Լոնդոնցիները տեղյակ են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել 23-ամյա խաղացողւբ, որի համար պատրաստ է վճարել 100 մլն ֆունտ:
Սակայն «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին Քեյնի արժեքը գնահատել է 200 մլն եվրո և մտադիր չէ բանակցություններ վարել, եթե այդ գումարից ցածր առաջարկներ լինեն: