211652_close_icon
views-count6723 դիտում article-date 19:29 30-01-2018

113 տարեկանում մահացել է մոլորակի ամենածեր տղամարդը

Իսպանիայի Բյենվենիդա գյուղում 113 տարեկանում մահացել է մոլորակի ամենածեր տղամարդը՝ Ֆրանցիսկո Նունյես Օլիվեյրան, գրում է [url=http://www.independent.co.uk/news/world/europe/worlds-oldest-man-dead-dies-death-113-years-old-spain-francisco-nunez-olivera-a8185041.html]independent[/url]-ը: Օլիվեյրան ծնվել է 1904 թվականի դեկտեմբերի 13-ին, ըստ մեկ այլ տվյալի՝ սեպտեմբերի 13-ին: 1920-ական թվականներին նա մասնակցել է իսպանա-ֆրանկո-մարոկկական պատերազմին: Դրանից հետո իսպանացին վերադարձել է հայրենի գյուղ: Նա մի անգամ պատմել է, որ ամբողջ կյանքում աշխատել է հողի հետ՝ արտում: Օլիվեյրան պնդում էր, որ երբևէ չի բողոքել առողջությունից, չի ունեցել ոսկրային կոտրվածքներ և հրաշալի արյան ճնշում է ունեցել: 90 տարեկանում բժիշկները հեռացրել են նրա մեկ երիկամը, 98-ում աչքի ոսպնյակի մթագնման պատճառով նա տարել է նաև աչքի վիրահատություն, իսկ 108 տարեկանում նրան հոսպիտալացրել են միզուղիների վարակի պատճառով: Երկարակյաց իսպանացին ունեցել է 4 երեխա, 9 թոռ և 15 ծոռ: Կնոջ և որդիների մահից հետո նա ապրում էր իր դուստրերի՝ 81-ամյա Անտոնիայի և 78-ամյա Միլագրոսի հետ: Օլիվեյրան աշխարհի ամենատարեց տղամարդ էր ճանաչվել, երբ 2017 թվականի օգոստոսի 11-ին կյանքից հեռացավ այդ նախորդ ռեկորդակիրը՝ իսրայելցի Իսրայել Կրիշտալը: Աշխարհի ամենատարեց տղամարդու կոչման նոր հավակնորդներն են ճապոնացի Մասաձո Նոնական, որը ծնվել է 1905 թվականի հուլիսի 25-ին, և գերմանացի Գուստավ Գերնետը՝ ծնված 1905 թվականի հոկտեմբերի 15-ին:

Նմանատիպ նյութեր