211652_close_icon

Ճապոնիայում 113 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

views-count2840 դիտում article-date 14:26 20-01-2019
113 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Մասաձո Նոնական: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ Մասաձո Նոնական Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել նախորդ տարվա ապրիլին: Նշվում է, որ Հոկայդո կղզու բնակիչը ծնվել էր 1905թ.-ին: Նոնակայի ընտանիքի անդամները հունվարի 20-ի առավոտյան նկատել են, որ նա չի շնչում: Ավելի ուշ բժիշկը հաստատել է տղամարդու մահը: Նոնակայի թոռնուհին նշել է, որ պապի շնորհիվ իրենք բոլորը երջանիկ կյանք են ունեցել: Այս պահին աշխարհի ամենատարեց բնակիչը 116-ամյա Կանե Տանական է, ով նույնպես ապրում է Ճապոնիայում:

Նմանատիպ նյութեր