Իտալիայի ԱԳ նախարարը հայտնել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանները
Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները սերտորեն կապված են մինսկյան համաձայնությունների կատարման հետ, որոնք ուղղված են ուկրաինական հակամարտության կարգավորմանը։
Այդ մասին Ria Novosti-ին տված հարցազրույցում ասել է Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն։
Վերջինս որպես ԵԱՀԿ գործող նախագահ այսօր աշխատանքային այց է կատարելու Ուկրաինա և Ռուսաստան։
«Ես շատ անգամ եմ ասել և հաստատում եմ՝ տնտեսական պատժամիջոցների երկարաձգումը կապված է մինսկյան համաձայնություններն ի կատար ածելու հետ։ Հետևաբար, մենք պետք է աշխատենք սահմանափակումները վերացնելու համար նպատակներ ստեղծելու ուղղությամբ։ Այլ տարբերակ չկա»,-ընդգծել է նախարարը։