Եվրահախորհրդարանը նշել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման ժամկետը
Եվրախորհրդարանի՝ արտաքին գործերով հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը հնարավոր է համարում մինչև 2016 թվականի մարտ ամիսը Մինսկայն համաձայնությունների իրագործումը և Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկումը, հաղորդում է Interfax-ը:
«»Բոլոր կողմերն էլ շահագրգիռ են Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ,-աել է նա՝ հավելելով, որ ուկրաինական հակամարտությունը ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում ամենամեծ խոչընդոտն է:
Նա նշել է, որ իրենք ունեն համատեղ գործողությունների պլան՝ հաստատված նորմանդական ձևաչափի շրջանակներում: Այն նախատեսում է Մինսկում ձեռք բերված համաձայնությունների իրագործում, ինչից հետո կհանվեն պատժամիջոցները: