Օլանդը Թրամփի հետ հեռախոսազրույցում հայտնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման պայմանը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին հնարավոր է խոսել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումից հետո: Այս մասին նշված է Ելիսեյան պալատի կայքում:
Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված միջոցառումների չեղարկումը հնարավոր կլինի քննարկել Մոսկվայի կողմից Մինսկի համաձայնագրերի բոլոր կետերի կատարումից հետո:
[img]http://shamshyan.com/ups/images/0321906001485698699673011.jpg[/img]