2816 դիտում
13:47 29-01-2018
Նոր երիտասարդական ձևաչափ՝ ՀՀԿ-ականներից. տրվել է Political Box-ի մեկնարկը
Նախօրեին տրվեց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նոր նախագծի՝ Political Box-ի մեկնարկը:
«Քաղաքական արկղը» ներքաղաքական ու միջազգային կարևոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվական մրցույթներ պատրաստող, քննարկումներ իրականացնող ծրագիր է:
Այս հարթակն առաջարկում է առավել խորքային, մասնագիտական ու ռացիոնալ տեսանկյունից ուսումնասիրել այն կարևոր իրադարձությունները, որոնց մասին շատ հաճախ չկա համապարփակ և բազմակողմանի տեղեկատվություն։
Political Box-ի միջոցով երիտասարդները կարող են մասնակցել թեմատիկ մրցույթների, լսել փորձագիտական կարծիքներ ու շփվել փորձառու պաշտոնյաների հետ:
Ձևաչափի առաջին միջոցառման հյուրերն էին ՀՀԿ ԵԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ու արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Կարեն Ավագյանը ողջույնի խոսքում նշեց, որ այս ծրագիրը ևս մեկ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ինքնաբացահայտվելու, իրենց գիտելիքներն ու գաղափարները կյանքի կոչելու և մասնակիցը դառնալու այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են մեր երկրում։
«Political Box-ն այն ծրագիրն է, որտեղ հավաքվելու են բոլոր այն խնդիրները, առաջարկները, որոնք մտահոգում են մեզ բոլորիս, և մենք ինքներս էլ փորձելու ենք հասկանալ, թե այդ խնդիրների շուրջ ինչ լուծման ձևեր, ինչ կարծիքներ, ինչ գիտելիքներ կան, որոնք դեռ չեն կիրառվել, կամ դեռևս ոչ ոք չգիտի»,- ասաց Կարեն Ավագյանը։ Կարեն Ավագյանի խոսքով՝ ՀՀԿ ԵԿ-ն միշտ էլ զգում է նոր գաղափարների, նոր ծրագրերի, նոր դեմքերի կարիք։ «Իսկ այդ նորի ստեղծողները հենց մեր երիտասարդներն են»,- ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավարը՝ պատասխանելով նաև երիտասարդներին հուզող տարբնույթ և բազմապիսի հարցերին:
Հաջորդ հյուրը արաբագետ Արմեն Պետրոսյանն էր, ով նշեց, որ ծրագրին մասնակցելը որպես փորձագետի մեծ պատիվ էր իր համա։ Փորձագետի պատրաստած «case»-ի միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան ուժերը փորձել միջազգային քաղաքագիտական քննարկում-մրցույթում, որը կրում էր «Թուրքիայի ներխուժումը Սիրիա» խորագիրը:
Նշենք, որ մրցութի արդյունքները կամփոփվեն ավելի ուշ, և հաղթող թիմն ու օրվա լավագույն մասնակիցը կպարգևատրվեն մրցանականերով:
[b]ՀՀԿ Երիտասարդական կազմակերպություն
[/b]
Նմանատիպ նյութեր
4322 դիտում
12:25 12-03-2018
ԵԽԽՎ-ն և հայ-թուրքական արձանագրությունները՝ Political Box-ի օրակարգում
10538 դիտում
10:12 22-05-2015
ՀՀԿ-ականներից շատերը Սյունիքի մարզպետի կրակոցների պատմությանը մի տեսակ տարակուսանքով են վերաբերվում. Ժողովուրդ
9132 դիտում
10:25 10-10-2018
ՀՀԿ-ականներից շատերին խաբեությամբ են բերել ԱԺ. ինչպես է ընդունվել աղմկահարույց օրինագիծը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1009 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1057 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
754 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան