211652_close_icon
views-count10508 դիտում article-date 10:12 22-05-2015

ՀՀԿ-ականներից շատերը Սյունիքի մարզպետի կրակոցների պատմությանը մի տեսակ տարակուսանքով են վերաբերվում. Ժողովուրդ

«Երեկ ՀՀ Աժ-ի միջանցքներում պատգամավորների քննարկման հիմնական թեման նախօերին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա հնչած կրակոցներն էին: Նույնիսկ ՀՀԿ-ականներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս պատմությանը մի տեսակ տարակուսանքով էին վերաբերվում: Բոլորի համար անհասկանալի էր, թե ինչպես է ստացվել, որ 20-ից ավել կրակոցներ են հնչել շուրջ 10 րոպե, ինչպես ասել է մարզպետը, բայց ավտոմեքանայի մեջ գտնվող երեք անձինք՝ մարզպետը, նրա օգնականն ու վարորդը, որևէ վնասվածք չեն ստացել, այն դեպքում, երբ, ըստ լոտերի, կրակոցները հնչել են «Մակարով» տեսակի ատրճանակից: Բացի այդ՝ շատերի մոտ տարակուսանք էր առաջացրել այն փաստը, որ, ըստ վկայությունների, ավտոմեքենայի վրա կրակել են ընթացքի ժամանակ, մինչդեռ հետքերը դիմահար կրակոցի են»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր