Հայաստանը նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձը
Այսօր՝ հունվարի 28ին, Հայաստանի զինված ուժերի կազմավորման օրն է: Հայկական բանակի կազմավորման գործընթացը թեև սկսվել է 1988-ի փետրվարից՝ արցախյան շարժման առաջին օրերից, բայց պաշտոնապես հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 28-ին:
1992-ի հենց այս օրը պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով ՀՀ ԶՈւ ստեղծման մասին: