3535 դիտում
10:44 27-01-2018
Ամեն հայհոյանք չէ, որ պոեզիա է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Անցած շաբաթ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերին գրեթե հավասար քննարկվում էր մի բանաստեղծություն (կամ գուցե ոտանավոր), որտեղ մեր երկրի մասին ֆեյսբուքյան բացասական գրառումներին ինչ-որ չափածո տեսք էր տրված: Նման գրառումների հեղինակներին այդ ոտանավորը դուր էր եկել, նրանք դա համարեցին Չարենցին և Տերյանին հավասար մի պոեզիա: Քանի որ հենց նրանք են բուռն ակտիվություն դրսևորում համացանցային տարածքներում, այդ ոտանավորի երկրպագուներին շատ արագ հաջողվեց կտրել այն մարդկանց ձայնը, որոնք դա պոեզիա չեն համարում:
Մասնագետ չլինելով՝ չեմ կարող ինչ-որ «վերջնական ճշմարտություն» հայտնել, բայց ինձ թվում է՝ արվեստը ենթադրում է որոշակի «վերացականություն», կյանքի երևույթների որոշակի «ամփոփում», որպեսզի 10, 20 կամ, ցանկալի է, 100 տարի հետո ընթերցողի համար հետաքրքիր լինի կարդալ, դիտել, լսել տվյալ գործը: Եթե ես գրեմ՝ «վայ քու, արա, էս ինչ փուչ աշխարհ ա, էս երկիրն էլ երկիր չի», ապա դա գուցե դուր գա համացանցային օգտատերերին, բայց այստեղ չի լինի կյանքի, երևույթների այնպիսի մի «ամփոփում», որում բողոքը կյանքի դեմ ձեռք կբերի որոշակի գեղարվեստական ձև:
Պուշկինի, Թումանյանի, Ջոյսի, ցանկացած մեծ գրողի գործերի տարբեր շերտեր տարբեր ժամանակահատվածներում ակտուալ և կարևոր են դառնում հենց այն պատճառով, որ այդ մարդիկ իրենց գործերի մեջ ներդրել են ոչ միայն իրենց այսրոպեական հույզերը, այլև տաղանդը: Արվեստի լավ ստեղծագործությունը մի մարգարիտ է, որը տարբեր լույսերի տակ շողում է իր տարբեր եզրերով: Ավելի «թեթև» օրինակ բերեմ, որը լավ կհասկանան իմ հասակակիցները: Առաջինից չորրորդ դասարանների աշակերտներ լինելով՝ մենք 7-8 անգամ դիտել ենք ֆրանսիական «Ֆանտոմաս» ֆիլմի 3 սերիաները: Այն ժամանակ դա մեզ համար գրեթե «սարսափ ֆիլմ» էր, ամենաուշագրավն այն ժամանակ Ֆանտոմասի կանաչ դիմակն էր: Հիմա այդ ֆիլմը դարձյալ նայվում է, բայց դիտվում է որպես կատակերգություն՝ Լուի դե Ֆյունեսի հզոր տաղանդի շնորհիվ:
Կարևորը ոչ թե «ինչ»-ն է, այլ «ինչպես»-ը: Այդ հայտնի միտքը կիրառելի է նաև լրագրության հանդեպ, բայց մեր ստեղծած «կոնտենտը» թիթեռնիկի կյանք ունի: Արվեստի պարագայում դա երիցս ճիշտ է: Հայրենիքի նկատմամբ, իհարկե, կարելի է կիրառել «անլվա» բառը, ինչպես որ դա արել է ռուս մեծ բանաստեղծ Լերմոնտովը: Բայց միայն մեկ բառով մեծ բանաստեղծ չեն դառնում: Եթե որևէ նկարիչ որոշի իր ականջը կտրել, պարտադիր չէ, որ նա Վինսենթ վան Գոգ դառնա»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6410 դիտում
22:10 27-03-2022
Սոնա Վանի՝ «Ես ատում եմ պատերազմը» շարքից ստեղծագործություններ․ «Պոեզիա». Armradio.am
Այս բաժնից
736 դիտում
07:21 23-04-2024
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»
23110 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4991 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին