Ժոզե Մոուրինյո. «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» փայլուն գործարք կատարեցին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակման գործարքին:
««Յունայթեդն» ու «Արսենալը» փայլուն գործարք կատարեցին: Եվ ես, և Վենգերը կորցրեցին արտակարգ խաղացողների, իսկ խաղացողները մի թոփ-ակումբը փոխեցին մյուսով: Դա բոլորի համար գերազանց գործարք էր:
Հնարավոր է, որ Հենրիխը իրեն ավելի լավ կարողանար դրսևորել «Մանչեսթեր Յունայթեդում», ես կարող էի նրա տաղանդից ավելի շատ օգուտ քաղել: Միգուցե, արժեր նրան ադապտացվելու համար ավելի շատ ժամանակ տալ, բայց ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում:
Նա մտավ ակումբի պատմության մեջ, բոլորս էլ ուրախ ենք, որ հաջողվեց սկզբունքային մրցակցի հետ փոխանակում իրականացնել, հուսով եմ, նման բան հաճախ կլինի», ասել է Մոուրինյոն: