211652_close_icon
views-count4802 դիտում article-date 23:17 25-01-2018

Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը

Հունվարի 24-ին Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը` ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի, հարակից կազմակերպությունների և ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության համատեղ նիստը: Անդրադառնալով կառույցում Հայաստանի նախագահությանը՝ ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը որպես նախագահող երկիր առաջիկա վեց ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում կպահի ՍԾՏՀԿ տարածաշրջանում տնտեսական համագործակցության կարևրությունը և առկա մեխանիզմների միջոցով կհետևի համաձայնեցված օրակարգի իրականացման գործընթացին: Նա մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու հայեցակարգային խնդիրները՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևրում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանումը, ՍԾՏՀԿ տնտեսական օրակարգի պատշաճ իրականացումը, ՍԾՏՀԿ արդյունավետության, ինչպես նաև կազմակերպության դերի և հեղինակության բարձրացումը: Աշոտ Քոչարյանն ընդգծեց, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների շարքում է նաև կազմակերպության հարակից մարմինների, դիտորդների, ոլորտային երկխոսության գործընկերների և գործարար շրջանակների հետ համագործակցության հետագա զարգացումը: Նիստի արդյունքում հաստատվեց ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության վեց ամսվա օրացույցը, որն ընդգրկում է Հայաստանում և կազմակերպության անդամ-երկրներում նախատեսվող բազմաբնույթ միջոցառումներ: Նիստից հետո հայկական նախագահությունը ՍԾՏՀԿ կենտրոնակայանում կազմակերպել էր ընդունելություն:

Նմանատիպ նյութեր