7731 դիտում
21:35 29-06-2017
Ստամբուլում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հանդիպումը
Հունիսի 29-ին Ստամբուլում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) ԱԳ նախարարների խորհրդի 36-րդ հանդիպումը, որին նախորդել էր կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը:
Հանդիպմանը մասնակցվում էին ՍԾՏՀ անդամ պետությունների պատվիրակություններ` ԱԳ նախարարների տեղակալների, Թուրքիայում հավատարմագրված դեսպանների և ԱԳ նախարարությունների համապատասխան վարչությունների պետերի մակարդակով:
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը, ով ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը հանես եկավ ելույթով:
Իր ելույթում Աշոտ Քոչարյանն անդրադարձավ ՍԾՏՀ շրջանակներում իրականացվող բարեփոխումների գործընթացին, կարևորեց կազմակերպության տնտեսական բաղադրիչի զարգացումը՝ նշելով, որ տարածաշրջանային համագործակցությունը պետք է ներառի ՍԾՏՀ անդամ բոլոր երկրներին և այն չի կարող իրականացվել փակ սահմանների ու ապրանքների ազատ տեղաշարժին խանգարող խոչընդոտների առկայության պարագայում:
Աշոտ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը բարդ տեխնոլոգիական լուծումներ և ծառայություններ առաջարկող երկիր է և զբաղեցնում է իր յուրահատուկ տեղը տեղեկատվական տեխնոլոգիանների համաշխարհային քարտեզի վրա՝ հավելելով, որ Հայաստանում ստեղծված է գործարարությամբ զբաղվելու բարենպաստ օրենսդրական և ազատ ներդրումային միջավայր: Այդ համատեքստում հիշատակվեցին մի շարք միջազգային ֆինանսական և տնտեսական կառույցների զեկույցները, ըստ որոնց Հայաստանը բարձր դիրք է զբաղեցնում գործարարությամբ զբաղվելու և տնտեսական ազատություն ապահովելու դասակարգումներում:
Հանդիպման արդյունքում ընդունվեցին մի շարք բանաձևեր, որոշումներ և առաջարկություններ: ՍԾՏՀ վեցամսյա նախագահությունը Թուրքիայից փոխանցվեց Ուկրաինային:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
739 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
715 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
832 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ