6818 դիտում
23:11 24-01-2018
Հաստատվել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի տարբերանշանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 24-ին Արցախի խորհրդարանում Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել է 30 ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները և ամփոփվել են տարբերանշանի (լոգոյի) մրցույթի արդյունքները:
Բացելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ արդեն իսկ տրվել է միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մեկնարկը, որոնք չեն սահմանափակվի միայն փետրվար ամսով, այլ կընդգրկեն ողջ 2018 թվականը և կունենան համաժողովրդական բնույթ՝ սփռվելով Արցախի ողջ տարածքով:
Պետական հանձնաժողովն առաջարկում է միջոցառումների անցկացման թիրախավորված և նպատակային ծրագիր, որի իրականացման համար կներգրավեն հանրային, քաղաքական ու գիտական շրջանակներին, պաշտպանության բանակին, արտաքին աշխարհին և հայկական Սփյուռքին:
Այնուհետև հանձնաժողովի անդամները քննարկել և ամփոփել են Ղարաբաղյան շարժման 30 ամյակի միջոցառումների տարբերանշանի մրցույթի արդյունքները: Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի ներկայացմամբ՝ 2017թ. դեկտեմբերի 10-31-ը հայտարարված մրցույթի ընթացքում 26 մասնակցի կողմից հանձնաժողովին է ուղարկվել 77 տարբերանշանի էսքիզ: Քննարկման ընթացքում հաղթող է ճանաչվել Նինա Շահվերդյանի ներկայացրած տարբերանշանը և Արմեն Ղուկասյանի նախագիծը՝ պաստառների համար:
Միջոցառումների ծրագրով նախատեսվում է նաև հոբելյանական հուշամեդալի, թեմատիկ գրքերի ու բրոշյուրների, ֆոտոալբոմի, նամականիշի թողարկում, փաստագրական ֆիլմերի, տեսահոլովակների պատրաստում, հանրապետության ողջ տարածքում ցուցահանդեսների, տարբեր մրցույթների, սպորտային ու մշակութային միջոցառումների կազմակերպում:
Հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 10-15-ին` պահպանելով երեսուն տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակացույցը: Հանդիսավոր միջոցառումները կկազմակերպվեն փետրվարի 20-ին:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը ներկայացրել են համալիր միջոցառումների շրջանակում նախատեսված ոլորտային ծրագրերը:
Ամփոփելով նիստը, հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ առաջիկա օրերին կշարունակվեն աշխատանքները հոբելյանական միջոցառումների բեմագրերի շուրջ:
[b]
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
4755 դիտում
22:10 06-02-2018
Ղարաբաղյան շարժման 30 ամյակի պետական հանձնաժողովն ամփոփել է նախապատրաստական աշխատանքները
Այս բաժնից
343 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
766 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
355 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին