7820 դիտում
23:09 23-11-2017
Կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը
Նոյեմբերի 23-ին Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ:
Ընդգծելով իրադարձության կարևորությունը՝ որպես հայ ժողովրդի ազգային զարթոնքի մեկնակետ, ԱԺ նախագահը նշել է, որ հանդիսավոր միջոցառումները պետք է համընդգրկուն կերպով տոնական տրամադրություն ապահովեն Արցախի ողջ տարածքում, իսկ կոնկրետ ոլորտային ծրագրերի իրականացման միջոցով վերաիմաստավորվի շարժման 30-ամյա ճանապարհը:
Այնուհետև հանձնաժողովի անդամները, որոնց թվում ընդգրկված են Ղարաբաղյան շարժման ակտիվիստներ, պետական կառավարման ոլորտների և շրջանների վարչակազմերի պատասխանատուներ, հանդես են եկել տոնական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ առաջարկներով:
Ամփոփելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը համապատասխան հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին՝ մեկշաբաթյա ժամկետում տոնական միջոցառումների ծրագրերի առաջարկներ ներկայացնելու, իսկ շրջվարչակազմերի ղեկավարներներին՝ շրջանային հանձնաժողովներ ձևավորելու վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1363 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1174 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1606 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է