2996 դիտում
19:43 24-01-2018
Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանները նույնպես մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում
ՀՀ փաստաբանների պալատը ստացել է Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանների ներկայացուցիչների (համակարգողների) հետևյալ հայտարարությունը՝
«[b]ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ[/b]
Տավուշի և Արարատի մարզերի փաստաբաններս նույնպես միանում ենք մեր գործընկերների հայտարարությանը և պահանջում ենք ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը:
Որպես նախազգուշական քայլ, մենք նույնպես մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Տավուշի և Արարատի մարզերում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Մեր պայքարի շահառունները մեր վստահորդներն են:
Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի հունվարի 26-ին:
[b]Տավուշի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝
փաստաբան Արմեն Ադամյան
Արարատի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝
փաստաբան Լուսինե Պողոսյան»:
[/b]
Նմանատիպ նյութեր
2999 դիտում
17:32 22-01-2018
Շիրակի մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են կազմակերպում
50033 դիտում
11:53 30-06-2022
Ո՛չ «Յանդեքսի» թալանին. Երևանում իրականացվել է բողոքի նախազգուշական ակցիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
898 դիտում
22:09 21-06-2023
Բռնության դեպքերով պայմանավորված՝ փաստաբանները կիրականացնեն մեկօրյա գործադուլ
Այս բաժնից
1501 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
688 դիտում
17:39 10-01-2025
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ