3105 դիտում
18:16 24-01-2018
2017-ը կարելի է գնահատել հարաբերական կայուն. ԱՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ամփոփել է տարին
Անցած տարվա ողջ ընթացքում հակառակորդը շարունակել է աշխատել առաջնային գիծը լարված վիճակում պահելու ուղղությամբ, որի համար պարբերաբար դուրս էր հանում դեպի առաջնային գիծ հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք տարվա ընթացքում չեն էլ կտրվել առաջնային գծից:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, 2017 թվականի բանակային տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսին ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
«Հակառակորդը պարբերաբար առաջնային գիծ է հանել նաև դիպուկահարների խմբեր, և ինտենսիվ կերպով փորձել է խոցել մեր դիրքապահներին, որը հատկապես ակնհայտ երևում էր տոնական օրերին»,- ասել է Լ. Մնացականյանը և ավելացրել, որ տարվա ընթացքում հատկապես լարվածության աճ արձանագրվել էր փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը, երբ հակառակորդը ՊԲ արևելյան և հարավարևելյան ուղղություններով ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ՝ արդյունքում չեզոք գոտում թողնելով 5 հատուկ ջոկատայինի դիակ և իր հետ տանելով 3 վիրավոր, որոնցից 1-ը հետագայում մահացել է հոսպիտալում:
ԱՀ ՊԲ հրամանատարի խոսքով՝ բոլոր դեպքերում, շնորհիվ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների աչալրջության՝ հաջողվել է կասեցնել հակառակորդի կողմից ձեռնարկված բոլոր ոտնձգությունները՝ տալով համարժեք պատասխան:
[url=http://artsakhpress.am/arm/news/79761/2017-y-kareli-e-gnahatel-haraberakan-kayun-ah-pb-hramanatar-levon-mnacakanyann-ampopel-e-tarin.html]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
15116 դիտում
15:44 07-05-2018
Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է համարում
4907 դիտում
13:48 24-01-2018
ՊԲ-ում կատարելագործվել են հրետանային և ՀՕՊ համակարգեր. Լևոն Մնացականյանն ամփոփել է 2017թ.-ը
Այս բաժնից
5339 դիտում
21:33 12-11-2024
Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ
949 դիտում
21:20 12-11-2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումներ կանցկացնի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերով
1246 դիտում
19:08 12-11-2024
Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները