Թուրքիան ԱՄՆ-ից «պահանջել է» դադարեցնել աջակցել Սիրիայի քրդերին
Անկարան Վաշինգտոնից ակնկալում է Սիրիայի դեմոկրատական և Քրդական ինքնապաշտպանական ուժերին ցուցաբերվող աջակցության ամբողջական դադարեցում, այլ ոչ խոստումներ, որոնք չեն կատարվում։
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալիմը։
Նա ասել է, թե նախկինում ԱՄՆ-ի իշխանությունները խոստացել էին, որ քրդերը կլքեն Սիրիայի Մանջիբ բնակավայրում իրենց դիրքերը, սակայն խոստումն այդպես էլ անկատար մնաց։
Քալիմը հիշեցրել է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքը, ով նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ն կդադարի աջակցել քրդական ջոկատներին, երբ որ ոչնչացվի ԻՊ-ը։
«Անցել է 2 ամիս, սակայն ոչինչ էլ չի փոխվել»,-հավելել է թուրք պաշտոնյան։