ՌԴ ԱԳՆ-ն անհեթեթություն է անվանել Սիրիայի հակամարտության հրադադարից քրդերին բացառելու Թուրքիայի պահանջները
Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը լրիվ անհեթեթությունէ անվանել Սիրիայում հակամարտության հրադադարից քրդերին բացառելու Թուրքիայի պահանջները, հաղորդում է Ria Novosti-ն:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը հույս ունի, որ շատ շուտով կվերականգնվեն ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունները:
Նշենք, որ ավելի վաղ սիրիական ընդդիմության աղբյուրըհայտնել էր, որ բանակցությունները ամենայն հավանականությամբ կարող են վերսկսվել մարտի առաջին շաբաթում: