13817 դիտում
19:41 23-01-2018
Ինչ է տեղի ունեցել Աժ-ում լսումների ընթացքում. «Ելք» դաշինքը մանրամասնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարգելի գործընկեր,
այսօր ժամը 11։00-ին թանկացումների թեմայով Ազգային ժողովում տեղի ունեցած լսումներին մասնակցել է նաև ԵԼՔ դաշինքը։
Լսումների մեկնարկին դաշինքի անդամները գրանցվել Էին ելույթ ունենալու համար։ Ընդմիջումից հետո լսումները նախագահող Արա Բաբլոյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցություններից կարող են ելույթ ունենալ միայն երկու հոգի՝ այդպիսով սահմանափակելով ԵԼՔ խմբակցության պատգամավորների ելույթները։
Ընդունելով ի գիտություն ԵԼՔ խմբակցության երկու պատգամավոր ելույթ ունեցան, որից հետո գրանցված Երևանի ավագանու ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդամներ Արայիկ Հարությունյանը և Անի Սամսոնյանը համբերատար սպասել են իրենց ելույթների հերթին։
Ընթացքում նկատել են, որ ելույթ ունեցողներին ամբիոնի մոտ հրավիրում են ընտրողաբար, իսկ Արա Բաբլոյանը իր օգնականին հրահանգում էր դահլիճում փնտրել նոր մարդկանց, ովքեր կցանկանան ելույթ ունենալ։ Այդպես արհեստականորեն ներգրավելով ինչ-որ մարդկանց և երկարաձգելով ժամանակը՝ պարոն Բաբլոյանը միտումնավոր խոչընդոտում էր ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչների հերթը։ Աղմուկ բարձրացնելուց և դաշինքի անդամներին՝ իրավունքով տրված ելույթի ժամանակը պահանջելուց հետո հայտարարվեց, որ իրենք սխալվել էին և պետք է ոչ թե խորհրդարանական խմբակցություններից ելույթ ունենար երկու հոգի, այլ ամբողջ քաղաքական ուժից։ Այնուհետև ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու անդամներին մոտեցավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և փորձեց բանակցել ու համոզել, որ պատրաստ են ձայն տալ երեքից միայն մեկին։ Նա նշեց նաև, որ եթե դաշինքի ներկայացուցիչները գրանցված չլինեին որպես ԵԼՔ, նրանց ձայն կհասներ։ Այսինքն՝ միտումնավոր բացառել են ԵԼՔ դաշինքով գրանցված բոլոր ելույթները։ Դաշինքի անդամները հրաժարվել են առաջարկից և բոյկոտելով լքել դահլիճը։
Նշենք նաև, որ լսումներից հետո Արա Բաբլոյանը ևս ելույթ ունեցավ այդպիսով դառնալով երրորդը ՀՀԿ-ի ելույթ ունեցողներից։
Միաժամանակ նշենք, որ ՀՀԿ-ի այս քայլով բացահայտվեց ԱԺ լսումների իմիտացիան և կարող ենք ասել, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տապալեց այդ լսումները։
[b]Մամուլի հետ կապերի բաժին
Տիգրան Ավինյան 099336998, մամուլի խոսնակ
Անի Սամսոնյան 041222454, մամուլի խոսնակ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
997 դիտում
10:26 10-03-2023
ՔՊ-ի հետ դաշինքը չի բացառվում. Դավիթ Խաժակյանը մանրամասնում է․ «Ժողովուրդ»
1682 դիտում
19:50 04-09-2015
Կարեն Ավագյանի ելույթը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների շուրջ խորհրդարանական լսումների ընթացքում
Այս բաժնից
1207 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4678 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած