9225 դիտում
15:49 22-01-2018
Բացահայտվել են Կուբանում երկու հայի սպանության մանրամասները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քննիչները հանրությանը հայտնել են դեկտեմբերի 31-ի գիշերը Լաբինսկի շրջանի Ուստ Լադոժսկի ավանի «Օգոնյոկ» սրճարանում Ալեքսնադր Սիտավիչուսի կողմից երկու հայի եւ գնչուի աղմկոտ սպանության բոլոր կարեւոր մանրամասները: Քրեական գործի հետաքննության մասին «Ռիդուս» գործակալությանը պատմել է «Առաջին իրավապաշտպան կենտրոն» ինքնավար ոչ առեւտրային կազմակերպության խորհրդի քարտուղար Ռոման Պլյուտան:
Վկաների ցուցմունքների եւ տեսախցիկների տեսագրությունների համաձայն՝ զոհվածները՝ գնչու համայնքի ներկայացուցիչն ու երկու հայը, սպանությանը նախորդած կոնֆլիկտին որեւէ մասնակցություն չեն ունեցել:
Ալեքսանդր Սիտավիչուսի եւ սրճարանում հանգստացող մի խումբ գնչուների միջեւ (ոչ տեղացի) կոնֆլիկտ էր ծագել: Արդյունքում ժամը 00:30-ին պարահրապարակում կաճրատեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ծեծված Ալեքսանդր Սիտավիչուսը եւ Ալեքսեյ Միրոնովը տեղական դիսպետչերական ծառայության միջոցով զանգահարել են տաքսի ծառայություն եւ մեքենայի գալուն պես դուրս են եկել սրճարանից՝ խոստանալով «վերադառնալ»:
Դրսում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են երկուսն էլ դուրս գալիս սրճարանից, հատում ճանապարհը եւ նստում ժամանած ավտոմեքենայի մոջ: Տաքսու վարորդը գտնվել եւ հարցաքննվել է. նա պատմել է, որ ընկերներին իջեցրել է Սիտավիչուսի տան մոտակայքում: Ըստ նրա՝ ուղեւորներից մեկը, դատելով նրա դեմքից, «փոքր-ինչ ծեծված էր», սակայն հանգիստ էր, իսկ երկրորդը բորքոքված էր եւ պարբերաբար շտապեցնում էր վարորդին:
Դեկտեմբեր 31-ին՝ ժամը 01:21-ին, Սիտավիչուսը եւ Միրոնովը ավտոմատ զենքով զինված վերադարձել են սրճարան: Զենքը ենթադրաբար բերվել էր նրանց կողմից Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում (ԼԺՀ) մարտերի գոտուց: Արդյունքում, մեկական բավականին դիպուկ կրակոցներով Սիտավիչուսը սպանել է երեք մարդու՝ Միրզոյան Արտյոմին (1993 թվականին ծնված, նախկինում դատապարտված, միջադեպի ժամանակ եւս գտնվել է հետաքննության տակ), Սիրակոսյան Ռոմանին (1986 թվականին ծնված, սրճարանի դիջեյը) եւ սրճարանից դուրս գալիս՝ ավտոմեքենայի մեջ նստած 18-ամյա Կուզմենկո Նիկոլայ Իվանովիչին:
ՌԴ ներքին գործերի շրջանային բաժանմունքի աշխատակիցն անմիջապես միջադեպից հետո զրուցել է Սիտավիչուսի հետ, եւ վերջինս հաստատել է զոհերի պատահական ընտրությունը: Հայտնի է նաեւ, որ Սիտավիչուսը խորապես զղջացել է արածի համար:
«Առկա տեղեկության մյուս մասը ես դեռ չեմ կարող հանրայնացնել, սակայն ընդհանուր առմամաբ հենց այսպիսի պատկեր է ստեղծվում»,- եզրափակել է Ռոման Պլյուտան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9189 դիտում
20:10 27-02-2020
«Մի ամուսնացիր օտարազգի հետ, թող հայի հոգին մնա հայի հետ»․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Newmedia.am
13611 դիտում
19:49 06-03-2022
Ասել եմ ու ասում եմ. թուրքը հայի ոխերիմ թշնամին է, ռուսը՝ հայի ոխերիմ բարեկամը. Արթուր Եղիազարյան
Այս բաժնից
298 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն