3458 դիտում
10:10 22-01-2018
Նավթի համաշխարհային գները բարձրացել են «ՕPEC+»-ի նիստից հետո
Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ Օմանում նախօրեին տեղի ունեցած OPEC+-ի՝ նախարարական մակարդակով նիստից, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի նավթի նախարարների մեկնաբանություններից հետո, հաղորդում է Ria Novosti-ն։
Այսպես, Brent նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.29 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 68.81 ԱՄՆ դոլար։
WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 022 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 63.45 ԱՄՆ դոլար։
Նիստից հետո Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Խալիդ ալ-Ֆալիհը հայտարարել էր լրագրողներին, որ OPEC+-ի համաձայնագրի հիմնական անդամ երկրները համակարծիք են, որ 2018-ից հետո էլ անհրաժեշտություն կա փոխգործակցելու։ Մեխանիզմը դեռևս չի հստակեցվել, սակայն կոնսենսուս է նկատվում հետագա փոխգործակցության հարցում։
Նմանատիպ նյութեր
803 դիտում
12:53 02-06-2015
Նավթի համաշխարհային գները OPEC-ի նիստից առաջ փոքր-ինչ ընկել են
1969 դիտում
12:42 12-02-2015
Նավթի համաշխարհային գները բարձրացել են
1209 դիտում
10:09 21-09-2015
Նավթի համաշխարհային գները փոքր-ինչ բարձրացել են
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը