9462 դիտում
14:37 20-01-2018
Թուրք-սիրիական սահմանին թուրք զինվորներ են սպանվել
Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին՝ սիրիական Աֆրինի շրջանում, բախում է տեղի ունեցել քրդական ինքնապաշտպանական ուժերի և թուրքական հատուկջոկատայինների միջև, հաղորդել է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։
Թուրք զինվորականների վրա հարձակում է իրականացվել Բյուլբյուլ բնակավայրի շրջանում։ Մարտերի ժամանակ սպանվել է 4 թուրք զինվորական, քրդական կողմի կորուստների մասին տեղեկություններ հեռուստաալիքը չի հայտնել։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտնել էր, որ թուրքական կողմը Աֆրին քաղաքի մերձակայքում գրեթե սկսել է նախատեսված ռազմական օպերացիան։
Քրդերի ներկայացուցիչն էլ հայտնել է, որ Թուրքիայի տարածքից գնդակոծության է ենարկվում քրդական գյուղը։
Նմանատիպ նյութեր
3886 դիտում
11:46 15-02-2016
Թուրք-սիրիական սահմանին թուրք զինվոր է սպանվել
6237 դիտում
14:13 01-05-2016
Թուրքիայում քուրդ գրոհայինների դեմ օպերացիայի ժամանակ թուրք զինվորներ են սպանվել
1489 դիտում
10:25 21-02-2014
Հզոր պայթյուն՝ թուրք-սիրիական սահմանին, կա 20 զոհ, 50-ից ավելի վիրավոր. տեսանյութ
Այս բաժնից
781 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել