4118 դիտում
19:36 19-01-2018
Կոտայքի մարզում և Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին ժամը 18:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 19-ին` երեկոյան ժամերին, 20-ի գիշերը, 24-ին շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
[b]Կոտայքի մարզում և Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հունվարի 19-ին, ժամը 10:30-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 բեռնատար:
Նմանատիպ նյութեր
996 դիտում
09:29 14-12-2022
Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ ՀՀ որոշ շրջաններում մառախուղ է․ ԱԻՆ
4406 դիտում
15:24 19-03-2018
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Այս բաժնից
760 դիտում
20:27 30-10-2024
Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավարի հետ
691 դիտում
20:05 30-10-2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ
895 դիտում
19:52 30-10-2024
Հայաստանն իր ափսոսանքն է հայտնում Իսպանիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ․ ԱԳՆ