Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխաել Ցորկը անդրադարձել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի արտահայտություններին՝ գերմանական թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի մասին:
«Մենք գտնում ենք, որ այլ թիմի խաղացողին քննարկելը՝ անհարգալից վարքագիծ է:
Մենք «Արսենալի» հետ չենք շփվում: Մենք միայն կարող ենք ասել, որ լավ կլիներ, որ Արսեն Վենգերը մտածեր իր ֆուտբոլիստների խաղի մասին», ասել է Ցորկը:
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
