Թուրքիան Սիրիայի սահմանի մոտ տեղակայված իր զորքը մարտական բարձր պատրաստության է բերել
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հրահանգով Սիրիայի հետ սահմանային գոտում տեղակայված թուրքական զորքը բերվել է մարտական բարձր պատրաստության։
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, չի բացառվում, որ Թուրքիան մարտական օպերացիա սկսի Սիրիայի Աֆրին շրջանում, որը մեծապես բնակեցված է քրդերով։
Հաթայ նահանգի Հասսա և Քըրըքխան շրջաններ են ուղարկվել տանկեր, իսկ օպերացիա սկսելու մասին հարցը դրված է իշխանությունների օրակարգում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը ընթացիկ շաբաթում կարող է Աֆրինում և Մանբիջում մարտական գործողություններ ձեռնարկել։