Թուրքական բանակը մարտական պատրաստության է բերվել Սիրիայի հետ սահմանին
Թուրքիայի ազգային բանակը բերվել է մարտական պատրաստության: Այս մասին հաղորդում է թուրքական Milliyet պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանամերձ Հաթայ նահանգ այս պահին 9 տանկ է տեղափոխվել:
Սիրիաական Աֆրինայում հնարավոր ռազմական գործողություններ սկսելու դեպքում Թուրքիայի գլխավոր շտաբը համապատասխան հրաման կտա: Մարտական գործողություններին կմասնակցի նաև օդուժը:
Թուրքիայի սահմանապահ զորքերի զինված տեխնիկան շարունակում է մտնել սահմանային գոտի:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերը մեկ շաբաթվա ընթացքում կարող են սկսել գործողությունը սիրիական քրդերի (YPG) ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Մանբիջի և Աֆրինայի շրջաններում: