Իսրայելը հայտարարել է, որ «Համաս»-ին պատկանող ևս մեկ թունել է վերացրել
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածից Իսրայելի տարածքով դեպի Եգիպտոսի տարածք ձգվող գաղտնի թունել է ոչնչացրել։ Այդ մասին հայտնել է CNN-ը։
Իսրյելի ՊՆ փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսի խոսքով՝ թունելը պատրաստվել էր «Համաս» շարժման կողմից և ուներ 1,5 կմ երկարություն։
Երկրի իշխանությունները թունելը վերացնելու համար պայմանավորվածություն են ձեռք բերել եգիպտական իշխանությունների հետ, իսկ «համաս»-ին մեղադրել են նրանում, որ Գազայի հատվածից իրականացվող բոլոր մարտական գործողությունները կատարվում են շարժման նախաձեռնությամբ։