211652_close_icon
views-count4328 դիտում article-date 12:17 10-01-2018

Հունվարի 1-ից մեկնարկած գնաճը սպեկուլյատիվ է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ» թերթի հետ զրույցում ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը կարծիք է հայտնել, որ հունվարի 1-ից մեկնարկած գնաճը սպեկուլյատիվ է և պայմանավորված չէ ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխությամբ: «Մեր շուկան նախապես պատրաստվել էր ակցիզային հարկի բարձրացմանը։ Եկավ հունվարի 1-ը և բոլորը, կարծես, մի հրահանգով գները բարձրացրին։ Կներեք, ես համոզված եմ ասում, հունվարի 1-ից այս կողմ ընդամենը մի քանի լիտր բենզին է ներկրվել և ակցիզային հարկն աշխատելու տեղ չի ունեցել։ Շուկայում այն, ինչ վաճառվում է, հիմնականում նախկին պահեստավորված, նախկին ակցիզային սակագներով շրջանառության մեջ դրվածն է։ Բարձրացումը այսքան շուտ չպետք է լիներ։ Իշխանությունները, կառավարությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն»,- նշել է Ասատրյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր