Բեռլինում տեղի ունեցավ «Մեկ օր մետրոյում առանց անդրավարտիքի» ֆլեշմոբը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բեռլինում տեղի ունեցավ «Մեկ օր մետրոյում առանց անդրավարտիքի» ամենամյա ֆլեշմոբը:
Ակցիայի գաղափարը կայանում է նրանում, որ նրա մասնակիցները՝ տնից դուրս գալով, անդրավարտիք չեն հագնում: Հենց այդ տեսքով էլ այսօր ակցիայի մասնակցները քայլել են գերմանական մայրաքաղաքի փողոցներով, որից հետո իջել են մետրոպոլիտեն և գնացքներ նստել:
Առաջին անգամ նմանատիպ ակցիան կայացել է 2002 թվականին՝ Նյու-Յորքում: Այն ժամանակ ֆլեշմոբին մասնակցել էր ընդամենը 7 հոգի: Սակայն առանց անդրավարտիքի տարվա մեջ մեկ օր անցկացնելու գաղափարը դուր էր եկել շատերին:
Արդյունքում ներկայումս ակցիան անցկացվում է Եվրոպայի ավելի քան 60 քաղաքներում, որին մասնակցում են գրեթե չորս հազար երիտասարդներ: