211652_close_icon
views-count102714 դիտում article-date 11:58 07-01-2018

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա ժամկետային զինծառայողը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 6-ին, հիվանդանոցում մահացել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 19-ամյա Պարգև Սարիբեկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունվարի 2-ին: Այդ օրը, ժամը 19:10-ի սահմաններում Պ. Սարիբեկյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 27 շենքի մոտ իր վարած Mercedes մակնիշի 34 MV 682 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի հետևանքով Պ. Սարիբեկյանը ու ուղևոր՝ համաքաղաքացի 18-ամյա Էդգար Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հնարավոր է մարզի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիետի Կոտայքի մարզային քննչական վարչություն: Գ. Շամշյանի տեղեկություններով Պ. Սարիբեկյանը ժամկետային զինծառայող էր և օրինական հիմունքներով եկել էր արձակուրդ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր