211652_close_icon
views-count11664 դիտում article-date 10:08 04-01-2018

Նյու Յորքում ձյան առատ տեղումների պատճառով փակել են դպրոցները

Նյու Յորքի իշխանությունները որոշում են կայացրել փակել բոլոր դպրոցները 1 օրով։ Պատճառը, ինչպես գրում է The New York Times թերթը, ձյան առատ տեղումներն են. որոնց պատճառով դժվարացել կամ էլ ընդհանրապես անհնարին է դարձել երթևեկությունը։ Նշվում է, որ որոշման մասին ուշ տեղեկացնելն առաջացրել է շատ ծնողների դժգոհությունը։ Այսպիսով, շուրջ 1.1 մլն աշակերտ 1 օր դպրոց չի հաճախի։

Նմանատիպ նյութեր