211652_close_icon
views-count54808 դիտում article-date 12:53 03-01-2018

«Ինտերի» տնօրենների խորհուրդը Մխիթարյանի հարցով որոշում կայացրեց

Միլանի «Ինտերը» համաձայն է իր կիսապաշտպան Ժոաու Մարիույին ուղարկել «Մանչեսթեր Յունայթեդ», որպեսզի այնտեղից բերի Հենրիխ Մխիթարյանին: Այս մրցաշրջանում Ժոաու Մարիուն խաղային պրակտիկայի պակաս ունի «Ինտերում», ինչպես և Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդում»: Այնպես որ, ֆուտբոլիստների փոխանակությունը շատ հավանական է: Նախօրեին «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հանդիպում է անցկացրել ակումբի տնօրենների հետ, որի ընթացքում քննարկվել է հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի տրանսֆերային քաղաքականությունը: Հանդիպման արդյունքներով որոշվել է Մարիուի փոխարեն թիմ հրավիրել Հենրիխ Մխիթարյանին: Քանի որ հայ ֆուտբոլիստը Մանչեսթեր էր տեղափոխվել 42 մլն եվրոյի դիմաց, իսկ Մարիուն «Ինտերին» արժեցել էր 40 մլն եվրո, ակումբները կարող են ուղիղ փոխանակում անել՝ առանց լրացուցիչ ֆինանսական գործողությունների:

Նմանատիպ նյութեր