211652_close_icon

Մենք ցանկանում ենք շարունակել Մխիթարյանի հետ համագործակցությունը․ Ինտերի մարզական տնօրեն. ArmSport.am

views-count2530 դիտում article-date 17:21 05-12-2023
«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուսիլիոն ասել է, որ ակումբում ներկայումս ակտիվորեն աշխատում են հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ գործող աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ։
«Մենք ցանկանում ենք շարունակել մեր համատեղ համագործակցությունը։

Մենք արագացնում ենք Հենրիխի հետ բանակցությունների գործընթացը»,- Աուսիլիոյի խոսքը մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
 

Նմանատիպ նյութեր