211652_close_icon
views-count19288 դիտում article-date 20:33 01-01-2018

Իրանում բախումներից զոհերի թիվը հասել է 12-ի. ցուցարարները պահանջում են վերականգնել միապետությունը. շահի որդին պաշտպանում է ցուցարարներին

Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը: Վերջին օրերին բախումների ընթացքում զոհվել է 10-մարդ: Այս մասին այսօր հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը` չհստակեցնելով զոհերի ինքնությունն ու նրանց մահվան հանգամանքները: Հաղորդում է [url=http://www.bbc.com/news/world-middle-east-42532784]BBC[/url]-ն: Ընդհանուր առմամբ Իրանում հինգշաբթի սկսված ցույցերի և բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Վերջին մի քանի օրվա ընթացքում ձերբակալվել է 400 ցուցարար և ակտիվիստ, որոնցից երկուսը ձերբակալվել են այսօր երեկոյան Թեհրանում: Բողոքի ցույցերին մասնակցում են հիմնականում երիտասարդ տղամարդկանց փոքր խմբեր, որոնք պահանջում են փոխել կղերական վարչակարգը: Ակնհայտ առաջնորդներ չեն երևում: Ընդդիմդիր գործիչներից շատերը բռնաճնշումների են ենթարկված կամ արտաքսված են երկրից: Որոշ ցուցարարներ պահանջում են վերականգնել միապետությունը, իսկ ԱՄՆ-ում բնակվող Իրանի նախկին շահի որդին՝ Ռեզա Պահլավին, ելույթ է ունեցել ի պաշտպանություն ցուցարարների:

Նմանատիպ նյութեր