Ոստիկանությունը ցուցարարներին հորդորում է պահպանել լռությունը 23.00-ից հետո, իսկ ցուցարարները երգ ու պարով են արձագանքում
                        Ոստիկանությունը շարունակում է  նախազգուշացնել Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին, որ իրենց հավաքը անօրինական է եւ պարտավոր են ցրել հավաքը։
Ինչպես փոխանցում է S[color=#CC0000]HAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը,  ոստիկանությունը հիշեցնում է, որ 23.00-ից հետո պարտավոր են բնակիչների հանգիստը չխանգարելու համար պահպանել լռությունը։ Սակայն նրանք սկսեցին ավելի բարձր երգել ու ավելի ակտիվ պարել։ Նաեւ կոչ են անում պատգամավորներին` միանալ իրենց եւ նախկինի նման կենդանի պատնեշ կազմել իրենց եւ ոստիկանության միջեւ։
 Այս պահին Բաղրամյան պողոտայում է քաղաքական գործիչներից միայն ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Լեւոն Դոխոլյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության, «Հիմնադիր խորհրդարան»-ի, «Ոտքի Հայաստան»-ի անդամների էլէկտրաէներգայի թալանի դեմ հավաք-երթը մեկնարկել է։
 Ինչպես փոխանցել էր  [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը կաթվածահար է եղել, քանի որ Մաշտոցի պողոտայից անսպասելի ակտիվիստների մի մասը շտապեց դեպի Բաղրամյան պողոտա։
 Ոստիկանները փորձում էին հետ պահել, բայց չհաջողվեց։ Նրանց մի մասը ցանկանում է նստացույց սկսել։ Սակայն դեռ վերջնական որոշման չեն հանգել։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարբերաբար հիշեցնում է, որ նրանց երթը արտոնված չէ եւ սահմանափակվում են մարդկանց ազատ շարժվելու իրավունքը և զգուշացնում, որ ոստիկանության նախազգուշացումին չենթարկվողները կենթարկվեն պատասխանատվության։ 
Ակտիվիստները ազգային ազատագրական երգեր են երգում, իսկ ոստիկանության նախազգուշացումներին արձագանքում են սուլոցներով: Տեղում էր նաեւ Երեւանի ոստիկանպետ Աշոտ Կարապետյանը: 
Ակտիվիստները կոչ են անում ցույցից ֆեյսբուքում նկարներ տեղադրել, որ մարդիկ միանան իրենց, քանի որ իրենք ավելի քիչ են, քան ոստիկանները:
                                            
                    
                                            
                        
            

