Թուրքիայում բախումներից ավելանում է զոհերի թիվը
Նախօրեին Թուրքիայի Դիարբեքիր, Մարդին, Սիիրթ, Մուշ, Վան և Բաթման նահանգներում սկսված բողոքի խոշոր ակցիաների ու առաջացած անկարգությունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է, հաղորդում է Haber գործակալությունը: Հաղորդվում է 22 զոհի մասին:
Բացի այդ, Մերսին նահանգում ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների հետ բախման ժամանակ 4 ոստիկան է վիրավորվել: Ցուցարարները հրդեհել են Թուրքիայի «Ազգերի ժողովրդավարական կուսակցության» գլխավոր շտաբի շենքը: Ոստիկանությունը շարունակում է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառել ցուցարարներին ցրելու համար:
Հիշեցնենք, որ ցույցերը կազմակերպել են Թուրքիայի քրդերը, որոնց վրդովվեցրել են սիրիական Քոբանի քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դաժանությունները տեղի քրդերի հանդեպ և դրա հետ կապված Թուրքիայի իշխանությունների անտարբերությունը: Անկարգությունների հետ կապված պարետային ժամ է սահմանվել Դիարբերքիր, Մարդին, Սիիրթ, Մուշ և Վան նահանգներում: