4966 դիտում
14:23 31-12-2017
Բոլորս պարտք ու պարտավորություններ ունենք ձեր նկատմամբ. Վարչապետն այցելել է մարտական հենակետ և շնորհավորել զինծառայողների Ամանորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Կ. Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Չափազանց կարևոր է, որ մենք՝ քաղաքացիական աշխատողներս, կարողանանք ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի հասկանաք, որ բոլորս գնահատում ենք ձեր ծառայությունը:
Բոլորս պարտք, պարտավորություններ ունենք ձեր առջև, և քաղաքացիական կյանքով ապրող մարդկանց առաջին պարտավորությունն է՝ այնպես անել, որ ձեր ծառայությունն իզուր չանցնի: Մեր երկիրը եթե անվտանգ չլինի՝ քաղաքացիական պաշտոնյաները երկիրը չեն կարողանալու ծաղկեցնել: Բայց նաև չափազանց կարևոր է, որպեսզի վստահ լինեք, որ մենք իրականում լավ երկիր ունենալու ենք:
Մեզ ի՞նչ է պետք՝ խաղաղություն, հանդուրժողականության մթոնոլորտ ու քարը քարի վրա դնելով կգնանք առաջ: Համոզված եղեք, որ իրականում տրամադրված ենք, կամք ունենք, գիտենք ինչպես է պետք երկիրն առաջ տանել և վստահ եղեք, որ ունենալու ենք լավ երկիր: Ուղղակի պետք է ռեգուլյար քրտնաջան աշխատել՝ յուրաքանչյուրն իր տեղում»,- նշել է Կ. Կարապետյանը:
Այցի ավարտին Կարեն Կարապետյանը բոլոր զինվորներին մաղթել է առողջություն և խաղաղ ծառայություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
16554 դիտում
09:03 03-10-2020
«Բոլորս դեպի Արցախ, բոլորս հանուն Հայրենիքի, բոլորս հանուն մեր հարատևության»․ Արցախի նախագահի խոսնակի կոչը
Այս բաժնից
391 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
538 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
916 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ